Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում առկա հակասություններն ակնառու են ոչ միայն հայկական կողմին:
Դրանց մասին արդեն սկսել են բարձրաձայնել Ադրբեջանի բնակիչները: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակասությունները նկատել են նաև Ադրբեջանի ժողովուրդը: Նրանք երեկ և այսօր համացանցում տարբեր ֆորումներով, հատկապես ռուսալեզու հարթակներում, ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես»,-նշեց Հովհաննիսյանը: