«Ադրբեջանի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել է, հույսը վարձկաններն են...». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել են և հիմնական հույսը մնացել են վարձկանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք այսօր ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և ինչպես է նա օգտագործվել Ադրբեջանի կողմից մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և օգտագործումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայկական կողմը  տիրապետում է տեղեկությունների այն մասին, թե որտեղ, որ տեղամասում և ինչպես են վարձկան ահաբեկիչները օգտագործվում և ինչ խնդիրներ են փորձում լուծել նրանց միջոցով:

«Պետք է ասել, որ նրանց միջոցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնականում հույսը մնացել են վարձկանները»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.