Banak.info-ն Արցախից փոխանցում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև այսօր մերձամարտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեր տղաները ոչնչացրել են հակառակորդին և առգրավվել նրանց հրամանատարական մեքենան:
Մերոնք թշնամուն ոչնչացրել են ու հրամանատարական մեքենա առգրավել։
Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև Արցախի ԱԻ պետական ծառայությանը:
Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:
«Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել»,- նշում են ԱԻՊԾ-ից և հավելում, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են:
Արցախի առաջնագծի հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են:
Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Գիշերը հրետակոծվել են նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։