Արցախում կռվելու համար գերեվարված ահաբեկչին խոստացել էին ամսական 2000 դոլար.նոր` մանրամասներ հարցաքննությունից

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված սիրիացի վարձկանը Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ է:

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է նրա նախնական հարցաքննության տեսանյութը, որից պարզ է դառնում, որ գերեվարվածը 1988թ. ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

«Արցախում, նրա խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,-մանրամասներ է հաղորդել Ստեփանյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.