ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:
ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է վարձկան-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը: «Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,-«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ Տեսանյութում