«Ընթացող՝ մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր...». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկիչների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ։ Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային փոփոխություններ», ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դրան հակառակ, հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում։

Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն կիրառվում են բավական շատ զենքեր ու զինատեսակներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.