Վաշտի հրամանատար՝ Մարգար Սարիբեկյանը խոցել է 4 տանկ․ ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է։

Այս մասին  «Արմենիապրես»-ն տեղեկացավ  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան  էջից՝  գրել է կիսվելով ՝ Պաշտպանության բանակի հրապարակած՝ Մարգար Սարիբեկյանի մասին պատմող տեսանյութով։

«Նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել, խոցել է թշնամու 4 տանկ։ Նրա մարտական գործողությունների դրվագների մասին է ՊԲ-ի տեսանյութը»,- տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.