Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Բայրամով հանդիպումը

Ժնևում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 30-ին կայացել է նաև Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Բայրամովի հետ հանդիպումը ծրագրված էր հոկտեմբերի 29-ին, որը սակայն հետաձգվել էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.