Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.