Սերժ Սարգսյանին Ռուսաստանի վերջին զգուշացումը . Տեսանյութ.

Օրերս, Ռուսական «Звезда» հեռուստաալիքը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի ՊՆ-ի կողմից, հեռարձակել է մի հաղորդում, որտեղ խոսվում է մոտ ժամանակներս Բրյուսելում ստորագրվելիք՝ ՀՀ ԵՄ ասոցացման համաձայնագրից, համեմատելով ՀՀ-ի քաղաքական քայլերը Ուկրաինական մոտեցումների հետ: Հաղորդավարը այնուհետև սահուն անդրադարձ է կատարում ՀՀԿ-ին, որի գաղափարախոսության հիմքում դրված է նժդեհականությունը այդ կերպ փորձելով ցույց տալ իշխող կուսակցության կապը ֆաշիզմի հետ: Վերջինս անդրադարձել է նաև ՀՀԿ-ի զինանշանին զուգահեռներ անցկացնելով Ֆաշիստական Գերմանիայի զինանշանի հետ:

  Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ալիքի կողմից պատրաստված այդ ռեպորտաժը, կարելի է համարել  ուղիղ կրակոց Սերժ Սարգսյանի իշխանությանը:

 Ամենայն հավանականությամբ, ՌԴ-ում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած Պուտին- Սարգսյան հանդիպման ժամանակ ՀՀ նախագահին չեն կարողացել համոզել, որ նա հրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից և այժմ գնում են ճնշումներ գործադրելու ուղղությամբ:

 Ռուսները հասկանում են, որ իրենց կարճ ժամանակ է մնացել, և որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում պետք է ստորագրվի այդ հուշագիրը, ուստի փորձում են  Հայաստանին հասկացնել, որ Ուկրաինայի ճանապարհով գնալը կարող է հանգեցնել Ուկրաինայի ճակատագրին:

  Հասկանալի է, որ հրապարակային այս ճնշմանը զուգահեռ ՌԴ իշխանությունները նաև ճնշում են գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա ներքին խողովակներով  և դժվար կլինի ասել, թե որքան կարող են դիմակայել Հայաստանի իշխանությունները՝

մասնավորապես  Սերժ Սարգսյանը, ով այն միակ մարդն է, որը թելադրում է ՀՀ ամբողջ իշխանական էլիտային ՝ գնալ աջ թե ձախ:

   Չի բացառվում, որ այս օրերին ՌԴ իշխանությունը՝ ՀՀ իշխանության նկատմամբ բանեցնում է ձեռքի տակ եղած կոմպրոմատները, որով կարող է հասնել ցանկացած արդյունքի, ի վերջո չպետք է մոռանալ, որ ՌԴ անվտանգության ուժերը ազատ գործում են ՀՀ-ում և ունեն գործակալական մեծ ցանց:

  Ի վերջո չի բացառվում, որ նոյեմբերի 24-ին ևս հայտարարվի, որ Հայաստանը չի ստորագրում ԵՄ հետ համագործակցության հուշագիրը, այս անգամ էլ հայտարարելով, որ մեկ գիշերվա ընթացքում չէին կարող  Հայաստանի ամբողջ բնակչության կարծիքը հարցնել և որ ստիպված են գնացել այդ քայլին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




Նյութի աղբյուր՝ politik.am