Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայենը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է ևս մեկ անգամ բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության հարցը։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի առաջխաղացմանը դիմագրավելը նշանակում է դիմագրավել նաև թուրքական իսլամի տարածմանը Եվրոպայի ողջ տարածքում:
Այս շաբաթ պատրաստվում եմ Սենատում ելույթ ունենալ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու անհրաժեշտությունը»,- գրել է ֆրանսիացի գործիչը: