«Կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա, չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել...». Հարություն Դոխոյան

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցին մասնակցել է նաև ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը:

«Այժմ փորձելու եմ ձեզ ներկայացնել այս փոքր հերոսին, իրականում ինքը հսկա է, որովհետև այս երիտասարդը խոցել է 5 տանկ, մեկ ՀՄՄ և 1 «Տոս»: Հակատանկիստ է»,- Հարություն Դոխոյանին այսպես է ներկայացրել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինքը՝ հերոսը, նախ խոսել է այն մասին, թե որքան կարևոր է զգալ թիկունքի աջակցությունը, որքան ամուր է հայ զինվորն այդ հարցում: Հարությունն ասել է, որ սահմանին՝ հայկական կողմում եղբայրության ուժն է տիրում, հաղթողի ոգին.

«Կռվի ժամանակ խոցել եմ 7  տեխնիկա, չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել, ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու իմ խոցոմները»,- ասել է ժամկետային զինծառայողը:

Հավելենք, որ Հարությունը վիրավորվել է ձեռքից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.