Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին խորհրդարականներ Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները: «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը: 

Առաջարկ-միջնորդության հիմնական կետերը վերաբերում են հրադադարին միտված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններին: Հոկտեմբերի 14-ի առավոտյան էլ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.