Նիկոլա եւ Քրիստինա Ազնավուրները Փարիզում մասնակցել են Արցախի անկախության ճանաչումը պահանջող ցույցին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, Փարիզում մասնակցել են Արցախի անկախության ճանաչումն ու ինքնորոշման իրավունքը պահանջող ցույցին։ Այս մասին «Արմենիապրես» -ն հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի Facebook-յան էջը։

«Ճանաչե՛ք Արցախը

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը Փարիզում մասնակցում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնող և Արցախի ճանաչումն ու ինքնորոշման իրավունքը պահանջող ցույցին»,- նշված է էջում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.