Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ.վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հոկտեմբերի 11-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ նա նկատել է՝ եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,-«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետ Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.