Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են ԱԳ նախարարների մասնակցությունը Մոսկվայի հանդիպմանը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունն այսօր Մոսկվայում կայանալիք խոհրդակցություններին:

Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային եւ հավելելով, որ այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:

Հանդիպման ժամի մասին տեղեկություններ առայժմ չկան, սակայն հանդիպումն այսօր է, ԱԳ նախարարները մեկնում են Մոսկվա:

հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: ըստ Պուտինի, դա պետք էր գերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար: 

«ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված էր Կրեմլի հաղորդագրությունում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.