«Վանդալիզմի դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին». ԱՀ նախագահ

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից:

Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին:

Կվերականգնենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը;

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն»,- նշվում է շտաբի «Ֆեյսբուք»-ի էջում:
Հրապարակվել են լուսանկարներ, որոնք վկայում են ավերվածությունների մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.