ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի և Արցախի ժողովորդին։ Նա խոսել է առաջնագիծ գնալու իր անհրաժեշտության և այնտեղ անձնվիրաբար կանգնած հայորդիներին ոգևորելու մասին։
«Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առաջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որ գտնվում է առաջին գծում։ Ուզում եմ հպարտությամբ նշել․ ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առաջ, ուզում եմ ասել ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում՝ ամեն մի սմ-ի համար դուք պայքարում եք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում