Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում թշնամու դիրքերը։
«Հայկական զինուժը հերոսաբար ոչնչացնում է հարձակվող թշնամու դիրքերը»,–գրված է տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութին կից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 3-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։