Նախիջևանի կայազորային զորքերը շարունակում են գործունեությունը հրամանատարա-շտաբային զորախաղերի շրջանակում, որոնք անցկացվում են Ադրբեջանի զինված ուժերում։ Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Զորախաղերի պլանի համաձայն՝ պրակտիկ գործողություններում ներգրավված զորամասերը տեղակայվել են համակենտրոնացման շրջաններում՝ մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման համար։
Նախանշված շրջաններում ստեղծվել են զորքերի կառավարման կետեր, մշակվել է կառավարման փոխանցում մի կետից մյուսին։
Կոմպլեկտավորման ընթացքում իրականացվել է հազվագյուտ մասնագիտություն ունեցող զինակոչիկների զորակոչ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am