Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում․ ԱՀ նախագահի խոսնակ

Հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։ Այս մասին «Արցախ» տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հետախուզությունը հստակ փոխանցում է այն մասին, որ միայն մի հատվածում 148 լեզգի է կորուստ տվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.