Սեպտեմբերի 29-ին Արցախի՝ Ադրբեջանի հետ սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ:
Ըստ լրացվող տվյալների հայկական զինուժի գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է
• 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, • 1 ինժեներական զրահատեխնիկա, • 4 զրահափոխադրիչ 82Ա, • 5 տանկ:
Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: