«Հակառակորդը նախնական տվյալներով ունի մոտ 200 զոհ…». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը դեռ շարունակվում են, հակառակորդը նախնական տվյալներով ունի մոտ 200 զոհ, հայկական զինված ուժերն այս պահի դրությամբ ոչնչացրել են հակառակորդի մոտ 30 տանկ, խոցվել են մոտ 20 ԱԹՍ-ներ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում կրկին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ 2 ժամ առաջ Հովհաննիսյանը կրկին ԱԹՍ-ի խոցման մասին էր հայտնել:

Ավելի վաղ հայտնի էր, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.