Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին Թրամփը տեսաուղերձով հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, փոխանցում է RIA Novosti լրատվականը:
«Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց ներքին ուղևորությունները, միևնույն ժամանակ, թույլ տալով ինքնաթիռներին լքել Չինաստանի տարածքը և վարակել աշխարհին…
ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին, իր գործողությունների համար»,- ասել է Սպիտակ տան առաջնորդը:
Նա նաև մեղադրել է Չինաստանին և առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կեղծ հայտարարություններ անելու մեջ՝ վիրուսը չի փոխանցվում մարդուց մարդուն, ինչպես նաև, որ առանց ախտանիշների մարդիկ չեն փոխանցում վիրուսը: