«ՇՆՈՐՀԱՎՈՐՀ ՏՈՆԴ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, մենք միասնական անպարտելի ենք…».Արսեն Սարգսյան

Լրագրող- իրավաբան Արսեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․

Այսօր Սեպտեմբերի 21-ն է.

Սիրելի՛ Հայաստանցիներ, Աշխարհասփյուռ իմ հայ ժողովուրդ` շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհասփյուռ ողջ հայության համար: Այսօր մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևորն էր, որ ստացավ մեր երկիրն իր անցած ճանապարհին: 29 տարի առաջ մեր ժողովուրդը` միասնական որոշմամբ ու համախմբվածությամբ , նոր հիմքեր դրեց իր հայրենիքի համար, հարթեց իր երազանքների երկրի նոր ուղղին:

Մեր պատմության էջերում սեպտեմբերի 21- ը կմնա նաև որպես ազգային միասնականությունը խորհրդանշող գլխավոր տոներից մեկը: Ու թեև նորաթուխ Հայաստանի առաջին տարիների դժվարություններն արդեն հաղթահարված են, բայց մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած դեռ բազում խնդիրներ կան: Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ ազատ ու անկախ հայրենիքի տոնը, մաղթում եմ մեր երկրին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ: Ես համոզված եմ, որ ի վերջո, մեր բոլորի ջանքներով ունենալու ենք մեր երազանքների երկիրը, որի ամուր ու անսասան հիմքերը դրվել են 29 տարի առաջ՝ Անկախության հռչակմամբ... խաղաղություն, անսահման առողջություն և ամենայն բարիք։

Կեցցե՛ Հայաստանի անկախ Հանրապետությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.