««Նոր Հայաստանի» «փառապանծ» դատախազներին անհապաղ արժանացնել «Ավելի վնգստան» տիտղոսին…». Լուսինե Խաչատրյան

Լրագրող՝ Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

Ինչպես տեղեկացրել էի՝ սեպտեմբերի 17-ին բնակարանիս վերաբերյալ խարդախության և իմ նկատմամբ մահվան սպառնալիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի կարճված վարույթով դատական նիստ էր նշանակված, որը կրկին չկայացավ. դատախազությունը չի տրամադրում գործի նյութերը:
Եթե 2019թ.-ի դեկտեմբերի 16-ին նշանակված առաջին նիստի՝ նույն պատճառով չկայանալը կարելի էր ինչ-որ կերպ հասկանալ, ապա այժմ արդեն պարզ է, որ Մալաթիա վարչական շրջանի նախկին դատախազ Արսեն Արսենյանի ջանքերով ու ձեռամբ կարճված գործի նյութերի տրամադրումը պետք է հնարավորնիս ձգձգվի նաև իրեն հաջորդած դատախազ Դավիթ Վեքիլյանի օրոք՝ շուրջ 1 տարի:

2018թ-ի հունիսից հարուցված վերը նշված քրեական գործերի «քննությունը» Մալաթիայի քննչականի ու դատախազության խայտառակության ամենացայտուն ապացույցն է՝ 10 ամիսների ընթացքում պարոն դատախազ Արսենյանը գործով միայն 6 քննիչ փոխեց, որոնցից ամենանվիրյալները բարձր պաշտոնների նշանակվեցին՝ մատուցած ծայառությունների դիմաց. քննություն չիրականացնել, բնակարանի նկատմամբ արգելանք չկիրառել, տարբեր պատճառաբանություններով ձգել այնքան ժամանակ, մինչև տոկոսչիներից մեկին՝ Անժելյա Հարությունի Վիրաբյանին կբերեին առաջին պլան ու կդարձնեին իբրև թե սեփականատեր:
Այն ժամանակ չէի հասկանում գործողությունների հաջորդականությունը, դրանք հրթիռի արագությամբ հաջորդում էին մեկը մյուսի. առանց բնակարանը տեսնելու վերոնշյալ տիկնոջը որպես բնակարանի բարեխիճղ գնորդ ներկայացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի կատարածուները, ինչպես նաև՝ թմրամոլների ու վաշխառուների փորձառու պաշտպան, մարդաչնման, անքաշ խեղկատակ, դատավորների, դատախազների, ոստիկանների ինկասատոր Գուրգեն Թորոսյանի՝ հոգեխանգարմունքի հասնող պնդումները, թե տիկին Անժելյային բնակարանի քառակուսին էր ձեռնտու, բնակարանը չէր էլ հետաքրքրում, «գնել էր», որպեսզի մոտ լինի կողքի շենքում բնակվող հիվանդ քրոջը՝ նրան խնամելու նպատակով (տականքների սպասարկու, ավելի տականք փաստաբան Թորոսյանը հսկայական գումարների դիմաց պատրաստ է ցանկացած սրբապղծության). մինչ օրս այդպես էլ չիմացանք՝ ինչ ճակատագիր ունեցավ վաշխառու, հիստերիկ, թեթևաբարո տարբեր կանանց ուղեկցությամբ գրոհներ կազմակերպող Թորոսյանի սիրասուն Անժելյայի հիվանդ քույրը, որովհետև Անժելյային փոխարինեցին հաջորդ տոկոսչի «գնորդով», որի օրոք էլ խլեցին բնակարանս, որովհետև վերջինս ավելի ամուր կապեր ունի այսօրվա իշխանությունում:

Այն, որ Մալաթիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը շարունակում է նախկինի գործելաոճը՝ նյութերը դատարանին չտրամադրելը, արդեն փաստում է, որ հանցավոր ցանցի պարագլուխները չեն բավարարվել բնակարանս խլելով, շարունակելու են նույն ձեռագրով հարամել այս գործի քննությունը նաև դատարանում, ինչպես նախկինում վարվել են մնացած գործերի հետ:
Որպեսզի պարզ լինի Մալաթիայի դատախազ Դավիթ Վեքիլյանի կերպարը՝ մեջբերեմ հետևյալը. փաստաբան Գուրգեն Թորոսյանի մտերիմ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի գլխավորությամբ, ոստիկանության Մալաթիայի բաժնի նախկին պետ Արթուր Զոհրաբյանի գիտությամբ ու իր՝ մի քանի տասնյակ մարդակերների միջոցով, տարատեսակ հիստերիկ տոկոսչի, թմրադեղեր ներկրող, բռնվող, սակայն չդատապարտվող, դատալեքսների «աստղ» հանրահայտ կանանց մասնակցությամբ, փաստաբան Գուրգենի՝ ընդգծված հրճվանքով բնակարանիս դուռը 2019թ-ի սեպտեմբերի 27-ին կոտրելու սարսափ-օպերացիայի մասին հաղորդմանս ի պատասխան, պարոն Վեքիլյանն արձանագրել էր՝ ամբողջը սուտ է, ավելին՝ նկարագրվածը իմ վառ երևակայության արդյունք է և ես փորձում եմ պախարակել «մեծն» Գուրգեն Թորոսյանի «բարի համբավն ու փառահեղ ուղին». ի դեպ՝ հաղորդմանս մեջ մի քանի անգամ նշել էի, որ ունեմ այդ օրվա ողջ տեսագրությունը՝ ինչպես են անթափանց ժապավենով փակում դռան գլազոկը՝ դիտանցքը ու կոտրում դուռը, ինչպիսի սարսափների մեջ էինք ես, դպրոցից վերադարձած դուստրս, շենքի ու թաղամասի բնակիչները. ամբողջը տեղի է ունեցել իրենց աչքի առաջ:

Հանուն արդարության՝ պահանջում եմ «Նոր Հայաստանի» «փառապանծ» դատախազներին անհապաղ արժանացնել «Ավելի վնգստան» տիտղոսին, հնարավորինս քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց որդեգրած ուղուց, շարունակեն առավել կատաղի գործունեությունը՝ ի նպաստ «թավշյա» խաբկանքի...
Փառք ու պատիվ պարոն վարչապետի սրտի դատավորներին, դատախազներին, ոստիկանններին, Հայաստանը կործանող չարորակ տարրերին, որոնց դատաստանը լինելու է իսկական Նոր Հայաստանում՝ վստահ եմ...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.