Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է՝ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:15-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: