Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ, որտեղ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անվանում է անասուն, ավելին՝ Զոհրաբյանը շեշտում է, որ վերջիններս 70 գլուխ անասուն են ունեցել Ազգային Ժողովում:
Զարմանալի է, որ Զոհրաբյանն անասուն է անվանում այն նւյն հանրապետական Աշոտյանին ու Արփինե Հովհաննիսյանին, որոնց հետ մտերմիկ հարաբերություններ ունի անգամ հեղափոխությունից հետո:
Զոհրաբյանն անասուն է անվանում այն նույն Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որնց կենացը Ծառուկյանը վերջիններիս բացակայությամբ ոտքի վրա էր խմում, առիթը բաց չէր թողնում վերջիններիս իր կազմակերպած միջոցառումներին հրավիրել ու ժամանակ առ ժամանակ էլ նվերներ էր մատուցում վերջիններիս:
Զոհրաբյանը հավանաբար մի քանի բան հաշվի չէր առել, թերևս գոնե այն, որ մի գեղեցիկ օր տեսանյութը կարող է հայտնվել համացանցում, իսկ արդյունքում կարող է նման անհարմար բան ստացվել:
Իզուր չէր Ծառուկյանն անընդհատ կրկնում «Նառա, դու սու՛ս», ընդամենը լսել էր պետք:
Մանրամասները՝ Տեսանյութում