Թրամփը պետք է հրաժարական տա․ Բայդեն

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պետք է լքի պաշտոնը կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված սխալների պատճառով։ Այս մասին հայտարարել է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը CNN-ի եթերում։

«Նույնիսկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրենն է հայտարարել, որ ժամանակին դիմակի կրման ռեժիմ սահմանելը կարող էր հունվարից ի վեր 100 հազար ամերիկացու կյանք փրկել»,-նշել է թեկնածուն՝ պահանջելով նախագահի հրաժարականը։

Բայդենի խոսքով՝ երբ ողջ աշխարհը պայքարում էր COVID-19-ի տարածման դեմ, Սպիտակ տան ղեկավարին անհանգստացնում էին ֆոնդային բորսայի վիճակն ու նախընտրական արշավը։

Դեմոկրատը Թրամփին մեղադրում է նաև նրանում, որ նա հենց սկզբից նվազեցրել է կորոնավիրուսային վարակի վտանգավորության մակարդակը, որն արդեն ավելի քան 200 հազար ամերիկացու կյանք է խլել։

«Բայց նա գիտեր ամեն ինչ ու չի ձեռնարկել ոչինչ։ Դա գրեթե հանցագործություն է»,-եզրափակել է Բայդենը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.