«Oտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու, հետո եկեղեցու տարածքում խմբով բռնшբшրում ես…». վարչապետ Փաշինյան

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համակարծիք է ԿԳՄՍ նախարարի հետ, որը երեկ, ակնարկել էր Գագիկ Ծառուկյանի տասնամյակներ առաջ տեղի ունեցած հայտնի դատական գործը։

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու:

Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնшբшրում ես հյուրերին ու կողոպտում նրանց:

Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.