Թրամփը հայտնել է, թե որն է ԱՄՆ նախագահական ընտրությունների գլխավոր սպառնալիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների գլխավոր սպառնալիք է համարում փոստով քվեարկությունը։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։

Նախագահի հանրապետական թեկնածուն կարծում է, որ փոստով քվեարկությունը շատ ավելի լուրջ սպառալիք է, քան ընտրություններին օտարերկրյա միջամտության հավանականությունը։

Հարկ է նշել, որ Թրամփը նախկինում էլ քննադատել է փոստով քվեարկելու ընթացակարգը։ Նա վստահ է, որ նման ընտրությունները կարող են կեղծվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.