ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Ներկա են նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կառավարության անդամներ:
Վարչապետը աշակերտներին հորդորեց լավ սովորել՝ նշելով, որ սովորելու ամեն օրվանից է կախված այն, թե հետագայում ինչպես են ապրելու նրանցից յուրաքանչյուրը, ինչ բարձունքներ են նվաճելու եւ ինչպիսի երկրում են ապրելու: Ըստ վարչապետի, միայն կրթությամբ է հնարավոր լուծել կյանքի ամենադժվարին խնդիրները:
Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։
Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բացման արարողության տեսանյութը՝ գրելով. «Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս»: