Գյումրու կենտրոնում ընդհարվել են ոստիկաններն ու քաղաքացիները

armtimes.com-ը գրում է.  Քիչ առաջ Գյումրիում, Կումայրի պատմական միջուկի սկզբնամասում՝ Շիրազի փողոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Վիճաբանությանը մասնակցել են մեծաթիվ մարդիկ: Թե վիճաբանությունն ինչի արդյունքում է ծագել, այս պահին հստակ չէ: Գոռգոռոցներից մասնակիորեն հնարավոր է եզրակացնել, որ խնդիրը կապ ունի դիմակ կրել-չկրելու հետ: Դեպքի հետ կապված առավել հստակ տեղեկատվություն և այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.