Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։
Նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: