Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել. ծնվել են նրա դստեր տղան և աղջիկը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է, հայտնել է, որ
ծնվել են իր զույգ բալիկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փոխնախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Տղաս ու աղջիկս ծնվեցին»,-նշել է նա ու ստացել բազմաթիվ շնորհավորանքներ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am