Վերաբացվում են դեպի ՀՀ և Հայաստանից իրականացվող կանոնավոր թռիչքները

Սույն թվականի սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից (Երևանի ժամանակով), վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Ըստ աղբյուրի՝ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացնում են տվյալ ավիաընկերությունները:

Հայաստանից մեկնող ուղևորների՝ այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները կանոնակարգվում են՝ համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.