Բեյրութի նավահանգստում ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո նույն վայրում այսօր նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Պարբերականը գրում է, որ ծխի մեծ սև ամպ է բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:
Հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է նավահանգստում գտնվող նավթի ու անվադողերի պահեստում: Կրակի առաջացման պատճառներն առայժմ անհայտ են: Դեպքի վայր ժամանակ հրշեջները փորձում են մարել կրակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում հզոր պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, տուժել՝ ավելի քան 6500-ը: