Պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում՝ մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն, և եթե բացասական են պատասխանները, այդ պատասխանով կարող են կարանտին չանցնել»,-ասաց վարչապետը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս պահին օդանավակայանում կառուցվում են համապատասխան նմուշառման կետեր:
«Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, ունենալու են հենց օդանավակայանում նմուշառում իրականացնելու և միանգամից ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու հնարավորություն»,-ասաց Ավինյանը: