Շարունակում եմ զարմանալ, որ Գագիկ Ծառուկյանը անընդհատ ժողովրդին է մեջբերում, ժողովրդի անունից՝ է խոսում, այն ժողովրդի, որին տարիներ շարունակ ուղղակի արհամարհել է, այդ մարդկանց քվեն գնել են, տարբեր տեսակի օգնություններ են բաժանելու ու դա օգտագործել են այդ մարդկանց դեմ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Այն, որ հեռավոր գյուղերում մարդկանց տուկի թել էին բաժանում, չգիտեմ ինչեր էին բաժանում, քվեան գնում էին, անձնագրեր էին հավաքում, հիմա այդ ժողովուրդը դարձել է այն օբյեկտը, որից պետք է իշխանությունը վախենա՞: Գագիկ Ծառուկյանը պետք է առաջինը վախենա ժողովրդի կարծիքից իր մասին և նրա վերաբերմունքից»,-ասաց նա: