Armtimes.com-ը գրում է. ՀՀ ոստիկանությունն Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի վրա հայտնված հետքերի հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։
Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։
Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերին ինչ-որ հետքեր են հայտվել, ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում