Ինչպես արդեն հայտնել ենք, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՊԵԿ պաշտոնատար անձինք։
ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ նկարագրված դեպքն (առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա շարժիչային և կոմպրեսորային յուղի բացահայտումը) ավելի վաղ հայտնաբերվել է ՊԵԿ ստորաբաժանումների կողմից.
«Մասնավորապես՝ դեպքը բացահայտվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում մշակված և ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Ի դեպ, դեպքի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն մարտի 6-ին պատրաստել է տեսանյութ և հաղորդագրություն ու հրապարակել զանգվածային լրատվամիջոցներով»: