«Ձեր կնաբարո կեցվածքով իջել եք բամբասանքի մակարդակի…». Գայանե Ասլամազյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պարոն Ստյոպա Սաֆարյան, ձեր կնաբարո կեցվածքով իջել եք բամբասանքի մակարդակի դիտարկումների, որոնք զուրկ են հիմնավորումներից: Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ ես եղել եմ ՌԴ լրագրողների միության անդամ, ճանաչվել եմ տարվա լրագրող, տարիներ շարունակ Հայաստանի լրագրողների միության անդամ եմ և ոչ միայն իրավունք ունեմ, այլև պարտավոր եմ ապահովել բազմակարծություն:

Յուրաքանչույուր փաստի մասին խոսելիս դուք էլ եք պարտավոր ստուգել փաստի ճշգրտությունը և այնուհետև հրապարակել: Դուք ձեր գրառմամբ սնուցում եք ձեզ պես սնանկ մտքի տեր մարդկանց բազմություն, ովքեր փորձում են կարծիք ձևավորել համացանցում:

Առանց փաստերի բամբասանք տարածելը ձեր նման պաշտոնյայի կողմից առնվազն անբարոյականություն է, անպարկեշտ «դուրսպրծուկի» զրպարտանք: Ուզում եմ, որ ձեր ասելիքը հիմնավորեք փաստերով, կամ ներողություն խնդրեք ձեր գրառման համար:

Չնայած չեմ կարծում, որ կդրսևորեք տղամարդուն վայել վարքագիծ:
Ուզում եմ հիշեցնել @armenia23.ru ին , որ դուք էլ պարտավոր եք ճշտել ինֆորմացիայի հավաստիությունը` ստահոդ կայքի համբավ ձեռք չբերելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.