Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանը գրառում է կատարել և տեսանյութ է հրապարակել.
Երեկ կայացավ Սերժ Սարգսյանի ասուլիսը Հարսնաքար ռեստորանում, ստորև ներկացանցում ենք Արսեն Սարգսյանի գրառումը. Հիմա հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանինին. Հիմա ուզում եմ հասկանալ էն 800 հա-ը տարածք չէ՞ր, թե՞ ռազմավարական ու մարտավարական նշանակություն չուներ: Ես չգիտեի, որ «ցողունները» հիշողության վրա են ազդում:
Հլը կողմնորոշվի՝ վերջը հող կորցրել ենք, թե՝ ոնց. այո, կամ՝ ոչ
Ու սա երկիր ա կառավարել...
Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, ընդհակառակը, բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը միայն ունեցել է ձեռքբերումներ, եթե խոսքը վերաբերում է մեր անվտանգությանն ու պաշտպանությանը։
Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Factor.am-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ընդունում այն միտքը, որ անկախ Հայաստանի ղեկավարներից ինքը միակն է, որի օրոք տարածքային կորուստներ են եղել։
«Չեմ ուզում, որպեսզի սևեռվենք այն եզակի մարդկանց կարծիքներին, որոնք այդպիսի հայտարարություններ են անում, և նրանց նպատակը դրանով իրենց վրա ուշադրություն հրավիրելն է։ Բացարձակ համաձայն չեմ Ձեր ասածի հետ»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Ստորև ներկայացնում ենք Տեսանյութը