«Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ եւ գրավիչ քաղաքներից մեկի օրն է…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նորլուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ եւ գրավիչ քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է։

Սիրելի կապանցիներ, շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։

Խուստուփի պես հպարտ եւ դուխով։)

Հիշեցնենք, որ Կապան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 705-1050 մ /միջինը 910 մ/ բարձրությունների վրա։ Հեռավորությունը մայրաքաղաքից 300 կմ է։ Առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում։

Միջնադարում եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Ավերվել է սելջուկների կողմից 1103 թվականին։ Ներկայիս Կապանը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավարևելք Ողջի գետի և նրա Վաչագան, Կավարտ, Գեղանուշ վտակների ու Խուստուփ /3210 մ/ լեռան հարևանությամբ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին։ 2016 թվականի հունիսի 1-ի գնահատմամբ ունի 43, 2 հազար բնակիչ։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.