Թրամփի եղբայրը ծանր վիճակում հոսպիտալացվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, Նյու Յորքում ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանիին։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ 72-ամյա Ռոբերտը ծանր հիվանդ է։ Նա գտնվում է Mount Sinai հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հիվանդության բնույթը հայտնի չէ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահ Թրափն այցելել է նրան։

Նրա խոսքով՝ Ռոբերտը ծանր ժամանակներ է վերապրում։  «Հրաշալի եղբայր ունեմ, որի հետ մեր հարաբերությունները հիանալի են։ Այժմն նա հիվանդանոցում է։ Հուսանք՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»,-ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.