Շիրակի մարզի դատախազը մայրաքաղաքում այլ պաշտոնի կնշանակվի

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, հավանաբար, նոր պաշտոնի կնշանակվի։ Վերջինս նշանակվելու է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնում։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում դատախազ Կարեն Գաբրիելյանը չի հերքել, ասելով․

«Խոսակցությունները, այո, չեմ հերքում, այդ պաշտոնում նշանակելու մասին լուրեր իսկապես կան, բայց դեռ պաշտոնական նշանակում չկա»։

Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հոկտեմբերից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.