Բեյրութում բուժքույրը փլուզված հիվանդանոցի փլատակներից փրկել է 3 նորածնի

Բեյրութում մի բուժքույր փլուզված հիվանդանոցի փլատակներից փրկել է 3 նորածնի։ Այդ մասին պատմել է CNN-ի թղթակիցը։

Հրապարակված լուսանկարում բուժքույրը նորածիններին գրկած փորձում է հիվանդանոցի հեռախոսով օգնություն խնդրել, քանի որ պայթյունից հետո քաղաքում բջջային կապն ու էլեկտրականությունն անջատված են եղել։

Նրա խոսքերով՝ պայթյունի պահին նա ծննդաբերական բաժանմունքում է եղել և կորցրել է գիտակցությունը։ Այնուհետև ուշքի է եկել և երեխաներին դուրս բերել։

CNN-ի թղթակցի խոսքերով՝ 16 տարվա իր կարիերայում նա նման բան չի տեսել՝ հատկապես Ալ-Ռում հիվանդանոցում։

Նշված հիվանդանոցում պայթյունից 12 պացիենտ է մահացել, 4 բուժքույր և 2 այցելու։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.