Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:
«Արեւելք»-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։
Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր: