Կորոնավիրուսային վիճակագրության վերջին 4-5 օրերի տվյալներով՝ Հայաստանը վերադարձել է մայիսի վերջին ունացած վիճակագրական մակարդակին: Նույնը կարելի է ասել ծանր հիվանդների թվի մասին: Ծայարհեղ հիվանդների վիճակագրությամբ վերադարձը հունիսի սկզբին է համապատասխանում:
Այս մասին պարետատան նսիտից հետո մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ միաժամանակ պետք է արձանագրել, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվի նվազումը բուժումներից բացի, ցավոք, մահվան դեպքերի հետ էլ է կապված:
«Հայաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսից մահացության 723 դեպք: Ցավակցում եմ բոլորի ընտանիքների անդամներին ու հարազատներին, բայց որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում, դա ակնհայտ է:
Այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, և դրանց անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում:
Մենք ստացել ենք շանս՝ հաղթահարելու այս ճգնաժամը: Տեսչական մարմիններն ու ոստիկանությունը շարունակում են ստուգումները»,- ասաց վարչապետը: