Վերջերս ցանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ մի խումբ ագրեսիվ ադրբեջանցիներ շրջապատում են երեխայի հետ շրջող հայ երիտասարդին և հայ ժողովրդի հասցեին վարկաբեկող արտահայտություններ անում, վիրավորում հայ մայրերին ու աղջիկներին:
Եվ ահա, խմբի «գլխավոր հերոսը» բռնված է: Նա ներողություն է խնդրում հայ ժողովրդից և ափսոսում իր արարքի համար:
Հավելենք, որ Киевская площадь ընկերությունների խմբի, որի կազմում է նաև «Ֆուդ սիթի» շուկան, սեփականատերերը և ղեկավարները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ բոլոր հաստատություններում պահպանելու են հավասարության սկզբունքը՝ անկախ աշխատակիցների ազգությունից։ Հայտարարությունը իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է Ռուսաստանի հայերի միությունը:
Նշվում է, որ իրենց համար առաջնային է լինելու աշխատակիցների համար հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծումը:
Շուկայի ղեկավարները վստահեցնում են, որ իրենց գործունեության գլխավոր սկզբունքները ՌԴ օրենսդրության պահպանումն ու սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի պաշտպանությունն են:
Նշենք, որ «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերն ադրբեջանցի ֆերմերներ Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևն են:
Մանրամասները՝ Տեսանյութում